Երևան, Նալբանդյան 21
հեռ.` 58 07 83, 52 12 99
Email: info@spendiaryanmuseum.am

 
Տուն-թանգարանն իրականացնում է մշակութային, գիտական, կրթական գործունեություն: Մեծ ուշադրություն է դարձվում կրթամշակութային միջոցառումներին, որոնք նպատակ ունեն երեխաներին կապել տուն-թանգարանի հետ, նրանց մեջ ձևավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Թանգարանում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և ավանդական միջոցառումներ. «Ռոմանսի երեկոներ», «պատանի սպենդիարանականների երդում», «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» և այլն:
31/10/09  
Հոկտեմբերի 31-ն կայացավ «Պատանի սպենդիարյանականների երդում» ավանդական միջոցառումը, որը 13 տարվա պատմություն ունի: Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիները առաջին անգամ այցելեցին մեծ կոմպոզիտորի տուն-թանգարան: Էքսկուրս անցնելուց հետո նրանք կոմպոզիտորի հուշագրային սենյակում տվեցին իրենց երդումը` բարձր պահել կոմպոզիտորի անունն ու ավանդը:
Այս տարի նույնպես` չխախտելով ավանդույթը, երկու լավագույն առաջին դասարանցիներ Կարինա Շահբազյանը և Գայանե Սահակյանը պատիվ ունեցան նվագելու կոմպոզիտորի դաշնամուրով, իսկ Էմմա Խաչոյանը նվագեց կոմպոզիտորի ջութակով:
Միջոցառման ավարտին Սպենդիարյանի երաժշտական դպրոցի միջազգային մրցույթների դափնեկիրենրը երաժշտական համարներով ողջունեցին իրենց կրտսեր ընկերներին:
 
   
   
Կարինա
Շահբազյան
  Միջոցառման
համերգային մաս
  Կոմպոզիտորի
հուշաքարի մոտ
         
   
Գայանե
Սահակյան
  Երդման
արարողություն
  Էմմա Խաչոյան
 
 
02/11/09  
Նոյեմբերի 2-ին Սպենդիարյանի ծննդյան 138-ամյակին տուն-թանգարան կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին կոմպոզիտորի անունը կրող երաժշտական դպրոցի , Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Տերնոպոլի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի, կոնսերվատորիայի կոլեկտիվները, մի շարք արվեստագետներ, մտավորականներ:
Օպերայի բակում` Սպենդիարյանի շիրիմի մոտ, հարգանքի տուրք մատուցելով կոմպոզիտորի հիշատակին` ներկաները խոսեցին Սպենդիարյանի թողած ժառանգության, նրա դերի ու նշանակության մասին:
Միջոցառումը շարունակվեց  տուն-թանգարանում, որտեղ տեղի ունեցավ www.spendiaryanmuseum.am  վեբ-կայքի շնորհանդեսը: Տուն-թանգարանի տնօրինության կողմից շնորհակալագիր հանձնվեց ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ հայ-ամերիկյան ընկերության երևանյան մասնաճյուղի ներկայացուցիչներին Տուն-թանգարանի ինտերնետային կայքի ստեղծման համար:
Ցերեկույթը եզրափակվեց օպերայի մեներգիչներ Նարինե Անանիկյանի և Ասատուր Բալջյանի երաժշտական կատարումներով: Հնչեցին Թաթուլի և Ալմաստի զուգերգը «Ալմաստ» օպերայի 3-րդ գործողությունից և ռոմանսներ:
 
   
   
         
   
 
   

ԷՋԻ ՍԿԻԶԲ
© Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան. Ձևավորումը` Սևան Սերվիսիզ ընկերության

English version