|
|
  |
Երևան,
Նալբանդյան 21
հեռ.` 58 07 83, 52 12 99
Email: info@spendiaryanmuseum.am
|
 |
| |
|
 |
|
|
 |
| 12/11/10 |
Նոյեմբերի 9
«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրի շրջանակում կայացավ Աջափնյակի Գեղագիտական դաստիարակության կենտրոնի սաների գեղանկարչության, բատիկայի, ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ սպենդիարյանական թեմաներով: Ցուցահանդեսին մասնակցում էին 30 աշակերտ:
Համերգային ծրագրով հանդես եկան կենտրոնի «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը՝ «Էնզելի»-ի բեմադրությամբ, երաժշտական բաժնի լավագույն սաները, ինչպես նաև դպրոցի ուսուցիչները:
Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանը և տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, գեղագիտական կենտրոնի տնօրեն Նորա Աղագուլյանը իրենց խոսքում նշեցին երիտասարդ սերնդի գեղագիտական զարգացման գործում նման կրթամշակութային ծրագրերի կարևորության մասին:
Տուն-թանգարանի տնօրինության կողմից կենտրոնին հանձնվեց շնորհակալագիր ՝ «Մեկ օրՍպենդիարյանիտուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրին մասնակցության համար: Ինչպես նաև հինգ լավագույն նկարչական աշխատանքների հեղինակներ` Շուշան Եսայանը «Երեք արմավենի», Ռաֆայել Ղազարյանը «Այ վարդ», Աշխեն Հովհաննիսյանը «Ալմաստ», Հրաչյա Հարությունյանը «Ալմաստ», Մերի Մխիթարյանը «Այ Վարդ» ստեղծագործությունների համար արժանացան նվերների:
|
| 08/11/10 |
Նոյեմբերի 6-ին կայացավ «Պատանի սպենդիարյանականների երդում» ավանդական միջոցառումը, որն ունի արդեն 14 տարվա պատմություն: Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիները այցելեցին տուն-թանգարան, ծանոթացան կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը և տվեցին իրենց երդումը` բարձր պահել կոմպոզիտորի անունն ու լինել հայ մշակույթի նվիրյալներ: Ավանդույթի համաձայն կոմպոզիտորի դաշնամուրով նվագելու պատվին արժանացավ դպրոցի առաջին դասարանցի Ժասմին Խաչատրյանը: Միջոցառումն ավարտվեց համերգով, որի ընթացքում Սպենդիարյանի անվ. դպրոցի սաներն իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին առաջին դասարանցիներին:
|
| 04/11/10 |
Նոյեմբեր 2-ին Ալ. Սպենդիարյանի շիրիմի մոտ /Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի բակում/ տեղի ունեցավ խնկարկում և բացօթյա համերգ, նվիրված կոմպոզիտորի ծննդյան 139-ամյակին: Լարային կվարտետի կատարմամբ ներկաները ունկնդրեցին կոմպոզիտորի չորս ստեղծագործություն` Մենուետ, Ռոնդո, Վալս, Ֆուգա:
Միջոցառմանը մասնակցում էին կոմպոզիտորի անունը կրող երաժշտական դպրոցի, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Տերնոպոլի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի, կոնսերվատորիայի կոլեկտիվները, մի շարք արվեստագետներ ու մտավորականներ:
Իրենց խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ու Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը նշեցին հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում Սպենդիարյանի դերի ու նշանակության մասին:
|
| 01/10/10 |
«Գևորգ Բուդաղյանի դերը հայ երաժշտական արվեստի զարգացման գործում»
ժամանակավոր ցուցահանդես
Սեպտեմբերի 30-ին տուն-թամգարանում բացվեց դիրիժոր Գևորգ Բուդաղյանի ծննդյան 111-ամյակին նվիրված ցուցադրություն: Ներկա էին Բուդաղյանի մտերիմներն ու ուսանողները: Բացման խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց Բուդաղյանի անգնահատելի դերը Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության տարածման և հանրահռչակման գործում: Ելույթ ունեցան կոնսերվատորիայի պրոֆեսորներ` Ալինա Փահլեվանյանը, Արաքսի Սարյանը, Իրինա Տիգրանովան, ժաննա Զուրաբյանը, կոմպոզիտոր` Վլադիլեն Բալյանը, օպերային թատրոնի դիրիժոր,պրոֆեսոր Յուրի Դավթյանը, երաժշտագետ Մանյակ Խարազյանը: Անկեղծ ու տրամադրող մթնոլորտում նրանք պատմեցին իրենց հուշերը Գևորգ Բուդաղյանի մասին, որոնցում արտացոլվում էր մեծ դիրիժորի, ուսուցչի և մարդու վերաբերմունքը նրա գործ և ուսանողների նկատմամբ:
Դիրիժորի ծննդյան տոնին մի ուրույն ընծա դարձավ նրա անունը կրող Ավանի արվեստի դպրոցի սաների և կոնսերվատորիայի պրոֆեսոր` Ռաֆայել Հակոբյանցի դասարանի ուսանողների ելույթները: Ցերեկույթը եզրափակեց Արմեն Բուդաղյանը, որն իր շնորհակալական խոսքն ասաց ցուցադրության կազմակերպիչ տուն-թանգարանի բաժնի վարիչ Աստղիկ Հարությունյանին, ինչպես նաև թանգարանին նվիրեց Սպենդիարյանի ստեղծագործությունների լիակատար ժողովածուի 10-րդ հատորը:
|
| 20/09/10 |
Սեպտեմբերի 18-ին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում ` «Կամրջենք սերունդները» խորագրի ներքո թանգարանում տեղի ունեցավ համերգ-հանդիպում ժամանակակից հայ կոմպոզիտորների ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ: Իրենց դաշնամուրային պիեսներով ներկայացան երիտասարդ ստեղծագործողներ Արսեն Բաբաջանյանը, Քաջիկ Գրիգորյանը, Գևորգ Բադալյանը, Արման Պեշտմալջյանը, Սոնա Անդրեասյանը:
Հանդիպմանը ներկա գտնվող տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ իրենց հասակակից ստեղծագործողների երաժշտությանը, նրանց հուզող հարցերին, մտահոգություններին: Ակտիվ քննարկման ընթացքում արծարծվեցին մի շարք ստեղծագործական խնդիրներ, ծնվեցին նոր գաղափարներ, մտահղացումներ` կապված երիտասարդ երաժիշտների գործունեության հետ:
Գեղարվեստի Ակադեմիայի մի քանի ուսանողներ թանգարանում տիրող մթնոլորտն արտահայտեցին դիպուկ և գրավիչ շարժերով, որոնք նվիրեցին մասնակիցների որպես հիշատակ այս հանդիպումից:
|
| 24/05/10 |
Սույն թվականի հունիսի 20-ին «Թանգարանը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցում 6-րդ դասարանցիների համր տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Աստղիկ Հարությունյանը անցակացրեց «Ալմաստ»-ը հայկական օպերայի գոհարներից» թեմայով բաց դաս՝ սլայդերի, երաժշտության ունկնդրման միջոցով: Դասն ընթացավ ակտիվ երկխոսությամբ, որի ընթացքում աշակերտները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Այնուհետև կայացավ այցելություն տուն-թանգարան, որտեղ դպրոցականները նոր և հետաքրքիր մանրամասնություններ իմացան մեծ կոմպոզիտորի կյանքի ու ստեղագործական ժառանգության մասին: Թանգարանի տնօրինության կողմից դպրոցին հանձնվեց շնորհակալագիր «Թանգարանը դպրոցում» ծրագրին մասնակցության համար: |
| |
|
20/05/10 |
 |
|
«Թանգարանների գիշեր»
2005թվականին Ֆրանսիայի թանգարանների տնօրենների խորհուրդը ստեղծեց «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառումը, որի նպատակն է միավորել եվրոպական թանգարաններին մեկ ընդհանուր իրադարձության շուրջ՝ ստեղծագործական մոտեցմամբ: Այն հնարավորություն է տալիս լայն հասարակական խավերին այցելել թանգարաններ և ծանոթանալ նրանց հավաքածուներին:
Այսօր այս միջոցառմանը միացել են աշխարհի 2500 թանգարան:
|
|
Մայիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կազմակերպված «Թանգարանների գիշեր»-ը կրում էր «Սերունդների մշակութային երկխոսություն» խորագիրը: Երեկոն ընդգրկուն էր ու բազմազան, և ըստ «Թանգարանների գիշեր»-ի ավանդույթի, ծավալվեց 18:00-ից մինչ ուշ գիշեր:
Հանդիպումները հայտնի նկարիչ Վալմարի և իր դստեր` դիզայներ-նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի, երաժիշտներ` կոմպոզիտոր Արամ Սաթյանի, դիրիժոր Կարեն Դուրգարյանի, սիրված դերասաններ Նարեկ Դուրյանի և Նարինե Գրիգորյանի հետ անցան ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:
Սրահները լեցուն էին բազմաշերտ լսարանով: Երևանի պետ. համալսարանից, Բժշկական համալսարանից, Թատերական ինստիտուտից, Կոնսերվատորիայից, Գեղարվեստի Ակադեմիայից, Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանից, Գլաձոր համալսարնից ուսանողները ակտիվ երկխոսություն էին վարում հրավիրված արվեստագետների հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները, անմիջական շփման ընթացքում ծանոթանում նրանց արվետին:
Այս բուհերի երիտասարդները իրենց գեղարվեստական ելույթներով հարստացրեցին երեկոն և հաճելի ու անմոռաց պահեր պարգևեցին այցելուներին:
Պատշգամբում հավաքված Գեղարվեստի Ակադեմիայի ուսանողները իրենց տպավորությունները հանձնում էին կտավին և նվիրում դրանք հյուրերին` որպես հուշ տուն-թանգարանում անցկացրած երեկոյից: Սպենդիարյանի կերպարանքով Թատերական ինստիտուտի մի երիտասարդ ուսանող, շրջում էր թանգարանում՝ նվիրելով հյուրերին իր ստեղծագործությունների ձայնասկավառակները:
Երեկոն լցված էր երիտասարդական տաք և անկաշկանդ ջերմությամբ: |
| |
| 18/05/10 |
«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում Մայիսի 12-ին կայացավ Նոր նորք վարչական տարածքի Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի երեխաների «Սպենդիարյանի ստեղծագործությունների թեմաներով» նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Համերգով հանդես եկան դպրոցի երաժշտական բաժնի լավագույն սաները, որոնք ներկայացրեցին Սպենդիարյանի եվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Սպենդիարյանի «Էնզելի» ստեղծագործության հիման վրա խորեոգրաֆիկ բեմադրությամբ հանդես եկան պարային բաժնի սաները:
Թանգարանի այս նախաձեռնությունը ողջունեց Նոր-Նորք վարչական տարածքի մշակույթի վարչության պետ Արմեն Ալավերդյանը:
Տուն-թանգարանի տնօրինության կողմից դպրոցին հանձնվեց շնորհակալագիր՝ «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրին մասնակցության համար: Երեք լավագույն նկարչական աշխատանքների հեղինակները արժանացան նվերների՝ Կլարա Սիմոնյանը «Երեք արմավենի», Քրիստինե Նազարյանը «Երեվանյան էտյուդներ», Վահան Մեսրոպյանը «Ալմաստ» ստեղծագործությունների համար:
Ավանդույթի համաձայն մասնակիցներին նվերներ հանձնեց կանադահայ երիտասարդ ռեժիսոր Արազ Արթինյանը:
 |
|
 |
|
 |
| Քրիստինե
Նազարյան |
|
Անի
Խաչատրյան |
|
Վահան
Մեսրոպյան |
| |
|
|
|
|
 |
|
 |
|
 |
| Նանե
Պետրոսյան |
|
Կլարա
Սիմոնյան |
|
Ռուզաննա Մանուկյան |
| |
|
|
|
|
 |
|
 |
|
 |
| Անի Խաչատրյան |
|
Ալբերտ Բարսեղյան |
|
Քրիստինե Նազարյան |
|
| |
| 19/04/10 |
«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրիը տուն-թանգարանը կազմակերպում է արվեստի դպրոցների հետ: Ծրագիրը նպաստում է Սպենդիարյանի ստեղծագործությունների տարածմանը, երեխաների մոտ բարձր արվեստի նկատմամբ ճաշակի ձևավորմանը, ինչպես նաև կապում է նրանց թանգարանի հետ: |
| |
|
Ապրիլի 16-ին այս ծրագրի շրջանակներում կայացավ Աջափնյակ վարչական տարածքի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի երեխաների «Սպենդիարյանի ստեղծագործությունների թեմաներով» խեցեգործության և նկարչության աշխատանքների ցուցահանդեսը: Համերգով հանդես եկան արվեստի դպրոցի երաժշտական բաժնի լավագույն սաները, որոնք ներկայացրեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: |
| |
|
| |
Տուն-թանգարանի տնօրինության կողմից պատվոգրի արժանացան երեք մասնակից՝ երաժշտական լավագույն կատարման համար՝ Հայկ Դադայանը, լավագույն նկարչական աշխատանքի համար Հայկուհի Մինասյանը և լավագույն ու ինքնատիպ խեցեգործական աշխատանքի համար՝ Զարուհի Հավհաննիսյանը: |
 |
|
 |
|
 |
Զարուհի
Հովհաննիսյան |
|
Հայկուհի
Մինասյան |
|
Հայկ
Դադայան |
|
| |
| Մասնակիցներին նվերներ հանձնեց կանադահայ երիտասարդ ռեժիսոր Արազ Արթինյանը:
Այն արվեստի դպրոցները, որոնք կցանկանան մասնակցել այս ծրագրին կարող են կապվել տուն-թանգարանի հետ: |
| |
| 20/02/10 |
Փետրվարի 5-ին «Թանգարանը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում Կոտայքի մարզի Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիների մասնակցությամբ:
Այս ծրագրի նպատակն է դպրոցականներին կապել տուն-թանգարանի հետ և նրանց մեջ ձևավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Թանգարանի գիտաշխատող Ս. Արսենյանը արվեստի դասի շրջանակներում սլայդերի, երաժշտության ունկնդրման, դասախոսության միջոցով 10-րդ դասարանցիներին ներկայացրեց Սպենդիարյանի կյանքն ու գործունեությունը` անդրադառնալով մասնավորապես նրա «Երեք արմավենի» սիմֆոնիկ ստեղծագործությանը:
Աշակերտները իրենց տպավորությունները արտահայտեցին նկարների միջոցով: Տուն-թանգարանում տեղի ունեցավ այդ նկարների ցուցահանդեսը «Երեք արմավենի» խորագրով: Երեք լավագույն աշխատանքները տուն-թանգարանի տնօրինության կողմից արժանացան հատուկ մրցանակի: |
| |
 |
|
 |
|
 |
Աստղիկ
Մարգարյան
|
|
Աղաբեկ
Ղահրամանյան |
|
Գոհար
Մարգարյան |
|
| |
|
|
|