Երևան, Նալբանդյան 21
հեռ.` 58 07 83, 52 12 99
Email: info@spendiaryanmuseum.am

 
Տուն-թանգարանն իրականացնում է մշակութային, գիտական, կրթական գործունեություն: Մեծ ուշադրություն է դարձվում կրթամշակութային միջոցառումներին, որոնք նպատակ ունեն երեխաներին կապել տուն-թանգարանի հետ, նրանց մեջ ձևավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Թանգարանում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և ավանդական միջոցառումներ. «Ռոմանսի երեկոներ», «պատանի սպենդիարանականների երդում», «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» և այլն:
06/12/11
Նոյեմբերի 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նորաբաց դահլիճում կայացավ կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը» խորագրով:
Գիտաժողովը բացեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ով ընթերցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը:
    
Գիտաժողովը նախագահում էր արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը:

Մասնակցում էին Երևանի, Գյումրիի, Ստեփանակերտի երաժշտական  հաստատություններից և թանգարաններից:
Զեկույցների թեմատիկ շրջանակը լայն էր և ընդգրկուն: Ալեքսանդր Սպենդիարյանի մարդկային կերպարը և նրա հարաբերությունները  ժամանակակիցների հետ բացահայտող զեկույցներով հանդես եկան  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը /«Ալեքսանդր Սպենդիարյան և Մարտիրոս Սարյան` ազգային մշակույթի  նվիրյալներ»/, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Տիգրան Սարգսյանը /«Ալ. Սպենդիարյանի կերպարը  ժամանակակիցների   հուշերում»/ և տուն-թանգարանի   ավագ գիտաշխատող Լուսինե Մեյմարյանը /«Մեր մեծերը` Ալ. Սպենդիարյան և Ալ. Թամանյան»/:

Ալ. Սպենդիարյանի վոկալ ստեղծագործություններին անդրադարձան արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսրվատորիայի դասախոս Աննա Խաչատրյանը /“Ал. Спендиаров и М. Горький. Баллада для баса с оркестром “Рыбак и фея”/, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական քոլեջի վոկալ բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Նուբար Գեղամյանը /«Ալ. Սպենդիարյանի վոկալ ստեղծագործությունների սյուժետային  թեմատիկան» /:
Կոմպոզիտորի գործիքային ստեղծագործությունների տեսական վերլուծություններով հանդես եկան արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ժաննա Զուրաբյանը /«Դուն էն գլխեն» երգի վերակերպավորումները  Ալ. Սպենդիարյանի  «Երևանյան էտյուդներ»-ում/ արվեստագիտության թեկնածու, Երևանի պետ. կոնսերվատորիայի դոցենտ Ռուբեն Սմբատանը /«Ալ. Սպենդիարյանի ջութակի պիեսները»/, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Շուշան Հյուսնունցը /«Ալ. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի ժանրային բնորոշումների շուրջ»/:

Ալեքսանդր Սպենդիարյանի և հայ աշուղական արվեստի փոխառնչությունների մասին խոսեց արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դասախոս Հասմիկ Հարությունյանը /«Ալ. Սպենդիարյանը և հայ աշուղական արվեստը»/, իսկ թատերական արվեստի առնչության մասին զեկույցով հանդես եկավ արվեստագիտության թեկնածու, արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Իդա Բաբայանը /“Алмаст” Ал. Спендиаряна в интерпретации В. Аджемяна”/:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Աննա Ասոյանը ներկայացրեց Ալ. Սպենդիարյանի կերպարը տուն-թանգարանի այցելուների տպավորությունների համատեքստում /Ալեքսանդր Սպենդիարյանը և տուն-թանգարանը այցելուների տպավորություններում/, իսկ Երևանի պետ. կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ Նոնա Ոսկանյանը պատմեց Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտագիտական մասնագիտական դպրոցի ստեղծման և գործունեության մասին /20-րդ դարի  հայ երաժշտական մշակույթը  և Ալ. Սպենդիարյանի անվան  երաժշտական մասնագիտական դպրոցը/:
Գիտաժողովը եզրափակեց արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը /“Пространственно-графический анализ спектакля “Полет над городом”/:

01/12/11
Նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայատանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիմֆոնիկ երաժշտության հոբելյանական համերգ` նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակին: Համերգի ներածական խոսքով հանդես եկավ երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:
Ծրագրում ընդգրկված էին Ալ. Սպենդիարյանի սիմֆոնիկ կտավները, որոնցից շատերը երկար տարիներ չէին կատարվել:   Հնչեցին «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, «Ղրիմյան էսքիզների» առաջին շարքը, «Էնզելին», «Էտյուդներ հրեական թեմաներով» ստեղծագործությունը: Կատարվեցին նաև սիմֆոնիկ և վոկալ հատվածներ «Ալմաստ» օպերայից` «Պարսկական քայլերգը», «Աղջիկների պարը», «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկերն ու «Աշուղի արիան»` Պերճ Քարազյանի (Աշուղ) և Քրիստինե Սահակյանի (Ալմաստ) կատարմամբ:


Համերգի ավարտին առաջին անգամ Հայաստանյան բեմում հնչեց Ռիխարդ Շտրաուսի «Վարդերի ասպետը» օպերայից մի հատված` Մարինե Դեինյանի, Մագդա Մկրտչյանի և Քրիստինե Սահակյանի կատարմամբ:            

14/11/11

Նոյեմբերի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի բակում   նշվեց Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակը, որով մեկնարկեց կոմպոզիտորի 140-ամյակին նվիրված միջոցառումների շարքին:

Ծրագրում`

Հոգեհանգստյան կարգ կոմպոզիտորի շիրիմի մոտ սբ. Գեղարդ վանքի երգեցիկ խմբի  մասնակցությամբ /գեղ. ղեկ`  Մ. Նավոյան/

Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի պատանի սպենդիարյանականների  երդման արարողություն:

Ալ. Սպենդիարյան - «Այ վարդ»
Ալ. Սպենդիարյան - « Սարի կեռաս»


Ալ. Սպենդիարյան - «Ղայթարմա»
/Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի ժող. գործիքների նվագախումբ. գեղ. ղեկ`
Ս. Գասպարյան/


Ալ. Սպենդիարյան - «Կանանց խմբերգ» «Ալմաստ» օպերայից
«Տղամարդկանց խմբերգ» «Ալմաստ» օպերայից
/ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազային ակադեմիական թատրոնի երգչախումբ, գեղ. ղեկ` Կ. Սարգսյան/


Սբ. Գեղարդ վանքի երեցիկ խումբ
 
«ՎԱՍՊՈՒՐԻԿ» խամաճիկների թատրոն
 
Տեր Թովման կատարում է հոգեհանգստյան կարգ
 
Միջոցառման ընթացքում


Մարինե Օթարյան
 
Է.Միրզոյան և Ա. Հարությունյան
 
Միջոցառման ընթացքում
 
Երաժշտագետ Նոնա Ոսկանյան

Պատանի սպենդիարյանականների երդում
 
Ալ. Սպենդիարյանի անվ.երաժշտական դպրոցի ժող. գործիքների նվագախումբ
 
Ղայթարմա
 
Միջոցառման ընթացքում


10/06/11

Հունիսի 8-ին կայացավ «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային միջոցառումը:  Նոր Նորք վարչական տարածքի Սարգիս Ասլամազյանի  անվան երաժշտական  դպրոցի երեխաները ավանդույթի համաձայն ներկայացան  «Սպենդիարյանի ստեղծագործությունների թեմաներով» նկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Միջոցառումը սկսվեց էքսկուրսիայով, այնուհետև կայացավ համերգ դպրոցի վոկալ, լարային,դաշնամուրային , պարային, հարվածային  բաժիններում ուսանող  աշակերտների մասնակցությամբ: Ելույթ ունեցավ նաև դպրոցի երգչախումբը:

Տուն-թանգարանի տնօրինության կողմից պատվոգրերի արժանացան Ալբերտ Բարսեղյանը` «Ղրիմյան էսքիզներ»  լավագույն նկարչական աշխատանքի համար և Էրիկ Ղազարյանը` լավագույն երաժշտական կատարման համար: Թանգարանի բարեկամ բանաստեղծուհի Սոնա Վանի կողմից նվերների արժանացան Լուսինե ԽաչատրյանըԽաչիկ Անդրեասյանը և Մարգո Սարգսյանը:

     
     

     

02/06/11

Մայիսի 27-ին «Երաժշտական ուրբաթ»-ը նվիրված էր դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արամ Քաթանյանի ծննդյան 85 ամյակին: Ներկա էին դիրիժորի աշակերտները, գործընկերներն ու մտերիմները: Ելույթ ունեցան ԵՊԿ –ի պրոֆեսորներ` Սուսաննա Մարտիրոսյանը, Ռաֆայել Հակոբյանցը, Սիգիզմունդ Ներսիսյանը, երաժշտագետ Ալինա Փահլևանայնը, կոնցերտմայստեր Վիլեն Չարչողլյանը, դիրիժոր Կարեն Լավչյանը, հեռուստա և ռադիո մեկնաբան Վարուժան Պլուզյանը և ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը: Նրանք նշեցին, որ
Արամ Քաթանյան  բազմակողմանի զարգացած արվեստագետ էր, փայլուն անհատականություն, խստապահանջ մանկավարժ, չեր սիրում «միջակությունը» արվեստում և մարդկային հարաբերությունների մեջ:

Քաթանյանի գործունեությունը օպերային թատրոնում դարձավ ստեղծագործական  մոտեցումների իրագործման մի նոր փուլ: Նրա ղեկավարությամբ Երևանում առաջին անգամ իրականացան Ստրավինսկու «Էդիպ արքա», Բերնսթայնի «Վեստսայդյան պատմություն», Մենոտտիի «Հյուպատոսը», Բելինիի «Նորմա», Հարությունյանի «Սայաթ-Նովա», Խաչատրյանի «Սպարտակ», Եղիազարյանի «Անուրջների լիճը» բեմադրությունները: «Երաժշտական ուրբաթներ»-ի ավանդույթի համաձայն միջոցառումը եզրափակվեց համերգով: Ելույթ ունեցան կոնսերվատորիայի ուսանողներ Արմինե Հարությունյանը, Նունե Գրիգորյանը, Հովհաննես Գրիգորյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Եպրաքսիա Պողոսյանը, Ջուլիետա Ամիրխանյանը, Արման Նշանյանը: Նրանք կատարեցին արիաներ և զուգերգեր Մոցարտի, Վերդիի, Գունոյի, Խրեննիկովի, Տիգրանյանի օպերաներից:

     
   

31/05/11

Մայիսի 20-ի  «Երաժշտական ուրբաթը»-ը նվիրված էր ՀԽՍՀ ժող. արտիստ, դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեքյանի ծննդյան 110ամյակին: Ներկա էին դիրիժորի աշակերտները, ընկերները, մարդիկ որոնք բախտ են ունեցել աշխատել ու շփվել նրա հետ: Մաեստրոյի մասին իրենց հուշերը պատմեցին Էլվիրա Ուզունյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Վարուժան Պլուզյանը, Վիլեն Չարչողլյանը, Ռաֆաել Հակոբյանցը, Ալլա Գալստյանը: Ներկաներից յուրաքանչյուրը խորին հարգանքով և ակնածանքով հիշեց Սուրեն Չարեքյանին: Դիրիժորի անունը «ոսկե» տառերով է գրված հայկական օպերային թատրոնի պատմության մեջ, անմոռանալի  են նրա ղեկավարած օպերաները` «Լուչիա դե Լամերմուր», «Աիդա», «Տրավիատա», «Արշակ Բ», «Խաչատուր Աբովյան», «Դիմակահանդես» և այլն:   Անկեղծ ու ջերմ մթնոլորտը ամբողջացավ կոնսերվատորիայի ուսանողների տպավորիչ համերգով: Իրենց ելույթներով հիացրեցին միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Մկրտչյանը, Արման Նշանյանը, Մանե Գալոյանը, Տիգրան Օհանյանը` կատարելով արիաներ «Տրավիատա», «Լուչիա դե Լամերմուր», «Դիմակահանդես» օպերաներից:

     
   

21/05/11
Թանգարանը դպրոցում կրթա-մշակութային ծրագրի շրջանակներում.
Մայիսի 7-ին, Ալ. Սպենդիարյանի մահվան օրը, Ավան վարչական համայնքի թիվ 171 հիմնական դպրոցի աշակերտական և ուսուցչական կազմը, տուն-թանգարանում  մի յուրօրինակ ցերեկույթ էր պատրաստել կոմպոզիտորի հիշատակին:
Միջոցառման կազմակերպիչներեն էին ուսումնական մասի վարիչ Անահիտ Խաչատրյանը և  հայոց լեզվի ուսուցչուհի Սվետլանա Հարությունյանը:
Երեխաները պատմեցին   Սպենդիարյանի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին, ընթերցեցին ժամանակակիցների հիշողություններն ու ասույթները: Թատերական դրվագներով ներկայացվեց «Ալմաստ» օպերայի ծնունդը: Միջոցառումը եզրափակվեց Սպենդիարյանի «Երևանյան Էտյուդներ»-ով՝ դպրոցի սան հանրապետական մրցույթների դափնեկիր Հայկ Խաչատրյանի կատարմամբ:
Որպես հուշ 7-րդ դասարանի աշակերտուհի Սարգսյան Էլենը  թանգարանին նվիրեց Սպենդիարյանի մասին իր կազմած ալբոմը:
Միջոցառուման ավարտին  տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը իրենց խոսքում  նշեցին  նմանատիպ  միջոցառումների կարևորությունը երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակման գործում:
Ի հերթին տուն-թանգարանի տնօրինությունը  դպրոցին հանձնեց շնորհակալագիր Սպենդիարյանի ծննդյան 140 ամյակին նվիրված միջոցառումներին լավագույնս մասնակցելու համար:

     
     

20/05/11
Ապրիլի 28-ին մեկնարկեց Ալ. Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը հանրակրթական դպրոցներում:
Առաջին միջոցառումը տեղի ունեցավ Նոր Նորք վարչական տարածքի № 143 հանրակրթական դպրոցում: Այն նախապատրաստել էին 5-7րդ դասարանների երեխաները` երաժշտության ուսուցչուհի Մարինե Զաքարյանի ղեկավարությամբ: Երեխաները հետաքրքրաշարժ դրվագներով ներկայացրեցին Ալ. Սպենդիարյանի կյանքն ու գործունեությունը: Հնչեցին կոմպոզիտորի «Ալմաստ», «Երեք արմավենի», «Երևանյան էտյուդներ» ստեղծագործությունները:
Միջոցառումը եզրափակվեց «Էնզելի»-ի պարային կատարումով:
Դպրոցի տնօրենը իր խոսքում նշեց նման միջոցառումների կարևորությունը երեխաների գեղարվեստական ճաշակի զարգացման, ազգային արժեքների ճանաչման գործում:
     

18/05/11

Մայիսի 14-ին «Թանգարանային գիշեր»-ը Հայաստանում անցավ «Գրավոր հիշողություն» կարգախոսի ներքո` նվիրված գրավոր ժառանգությանն ու Հայ գրատպության 500-ամյակին:
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը մարդաշատ էր:
Բազմաժանր ծրագիրը կազմված էր տուն-թանգարանի ֆոնդերում պահվող գրավոր աղբյուրների հիման վրա, որի նպատակն էր դրանք մատչելի դարձնել հասարակությանը:
Թանգարանային գիշերը բացվեց «Ծիծաղաշարժ պատկերներ կոմպոզիտորի կյանքից» ցուցադրությամբ՝ ժամանակակից ինստալյացիոն ոճում, որը ներկայացրել էին տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Աստղիկ Հարությունյանը և երիտասարդ նկարիչ-ձևավորող Լիլիթ Արշակյանը:
Ներկայացված  ընկերական շարժերը, վերաբերվում էին կոմպոզիտորի կյանքի ստեղծագործական և կենցաղային  պահերին:  
Ներկայացվեց «Ագապե» երիտասարդական թատերախումբի կողմից բեմադրված «Ալմաստ» օպերայի ծնունդը Նվարդ Թումանյանի հուշերում» թատերական պատկերը, որը այցելուների խնդրանքով կրկնվեց մի քանի անգամ /գեղ. ղեկավար՝ Մարիամ Պողոսյան, դերասաններ՝ Տիգրան Սիմոնյան, Ռազմիկ Վարդանյան, Օֆելի Մինասյան, երգչուհի Ջուլիետա, պարուհի Արաքսյա Եղիազարյան/:       
Պատմությունը երկու մեծերի՝ Հովհ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի 1916 թվականին Թիֆլիսում կայացած հանդիպման մասին էր, որի արդյունքում ծնվեց հայկական առաջին դասական օպերան՝ «Ալմաստը»:
Կեսգիշերի մոտ այցելուները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության և տուն-թանգարանի համատեղ նկարահանած «Վերադարձ» ֆիլմը: Ֆիլմում ներկայացվում է Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի անհայտ էջերից մի պատմություն, որի համար հիմք են հանդիսացել Սպենդիարյանի նամակները ուղղված Ամենայն Հայոց Գևորգ  Ե Սուրենյանց կաթողիկոսին: Այնուհետև կայացավ անմիջական հանդիպում  ստեղծագործական խմբի՝ հեղինակ Հեղինե Մկրտչյանի, ռեժիսոր Տիգրան Սմբատյանի և դերասան Ստեփան Շահինյանի հետ:
Ողջ «Թանգարանային գիշեր»-ի ընթացքում  այցելուները մասնակցեցին ինտելեկտուալ խաղ-վիկտորինաների, որի նպատակն էր նրանց  հաղորդել

տեղեկություններ Հայաստանի թանգարանների մասին, ճաշակեցին «Կակաո Սպենդիարյանի բաղադրատոմսով», ունկնդրեցին բազմաժանր երաժշտություն երիտասարդ  կատարողների կատարմամբ:


       

     

05/05/11
Ապրիլի 22- ին «Երաժշտական ուրբաթ»-ը նվիրված էր ԽՍՀՄ Ժողովրդական  արտիստ, օպերային երգիչ  Միհրան Երկաթի ծննդյան 90 ամյակին: Միջոցառմանը ներկա  էին նրա հարազատները, խաղընկերները, նրա արվեստի սիրահարները: Աննա Մարիկյանը,Վարուժան Պլուզյանը, Ալիս Հեքիմբաշյանը, Կոնստանտին Սիմոնյանը, Ռաֆայել Հակոբյանցը  պատմեցին իրենց հուշերը  Միհրան Երկաթի կյանքի ու գործունեության, նրա կերտած անկրկնելի կերպարների, արտիստական կեցվածքի, գեղեցիկ բարիտոնային ձայնի, մարդկային բարձր հատկանիշների մասին:Միջոցառումը եզրափակվեց համերգով: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ հնչեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Հիշատակի ցերեկույթը ամբողջացվեց Միհրան Երկաթին նվիրված ժամանակավոր ցուցադրությամբ:

       

04/05/11

Ապրիլի 15-ին  Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկեցին «Երաժշտական ուրբաթները»: Առաջին ցերեկույթը նվիրված էր մանկավարժ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ,երգչուհի Թամար Շահնազարյանի ծննդյան 110 ամյակին: Թանգարանի դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ մթնոլորտը` ջերմ ու անկեղծ: Ներկա էին Թամար Շահնազարյանի ուսանողները, որոնցից շատերը պրոֆեսորներ են և  դասավանդում են Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայում: Իրենց հուշերը պատմեցին` Ելենա Վարդանյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Սվետլանա Կոլոսարյանը, Կոնստանտին Սիմոնյանը, Նոնա Մելքումովան, Վալերի Հարությունյանը, Ռուբեն Կուբելյանը և ուրիշներ: Թամար Շահնազարյանին հիշելիս յուրաքանչյուրը ներկայացրեցին իրենց ուսուցչի`  մանկավարժի, և մարդու  բարոյական և կրթող կերպարը:
Ելույթ ունեցան երիտասարդ երգիչները, որոնք ուսանում են Թամար Շահնազարյանի սաների դասարանում: Շարունակելով սերնդափոխության այս երթը` նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ է մնում Թամարա  Շահնազարյանի մանկավարժական սկզբունքներին:

     

23/04/11
«Մեկ օր Սպենդիարյանիտուն-թանգարանում»

«Մեկ օր Սպենդիարյանիտուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին կայացավ Աջափնյակ վարչական տարածքի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի «Սպենդիարյանական թեմաներով   ստեղծագործում են երեխաները» խեցեգործության և նկարչության աշխատանքների ցուցահանդեսը: Համերգով հանդես եկան արվեստի դպրոցի երաժշտական բաժնի սաները, որոնք հանրապետական և միջազգային  մրցույթների դափնեկիրներ են:
Տուն-թանգարանի տնօրինության կողմից նկարչության և խեցեգործության դասարանի լավագույն սաները արժանացան մրցանակների` իրենց իսկ աշխատանքների նկարազարդումներով ձայնասկավառակների: Շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրինությանը և ուսուցիչներին  թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց  նմանատիպ միջոցառումնեըի կարևորության մասին:

     
             
     
             
       

 
 

ԷՋԻ ՍԿԻԶԲ
© Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան. Ձևավորումը` Սևան Սերվիսիզ ընկերության

English version