Վարպետ փոքրիկներ
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մարտի 7-ին կայացած «Վարպետ փոքրիկներ» նախագծի հերթական մասնակիցը Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի սան Լիլիանա Քոթանջյանն էր (դասատու՝ Լիլիթ Ազատյան)։
Նախագծի վարող՝ տուն թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանի բազմաբնույթ հարցերին օրվա հերոսը՝ Լիլիանան, պատասխանեց իրեն հատուկ անկեղծությամբ: Այնուհետև նա հանդես եկավ որպես մենակատար, ինչպես նաև քույրիկի՝ Նատալիի հետ միասին: Լիլիանան նվագակցեց նաև նույն դպրոցի վոկալ բաժնի սան Լուսե Աղաջանյանին: Ավանդույթի համաձայն տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը Լիլիանային հանձնեցին «Վարպեստ փոքրիկներ» նախագծի մրցանակն ու պատվոգիրը: Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում: