«Քո ընկեր Սպենդիարյանը». նոր կրթական ծրագրի մեկնարկ Մաեստրոյի տանը
Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տրվեց «Քո ընկեր Սպենդիարյանը» նոր կրթական ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որը նախատեսված է նախադպրոցական տարիքից մինչև 4-րդ դասարանի աշակերտների համար: Շնորհանդեսին հրավիրված էին կենտրոն վարչական շրջանի թվով 15 դպրոցների ուսուցիչներ և ներկայացուցիչներ։
Ի՞նչ է առաջարկում «Քո ընկեր Սպենդիարյանը» (նայի՛ր, ճանաչի՛ր, լսի՛ր և ներկի՛ր) կրթական ծրագիրը, որը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
•«Ալեքսանդր Սպենդիարյան» մուլտֆիլմի դիտում
•«Սպենդիարյանը Հայաստանում» նկարազարդ գրքի գունազարդում
•Քննարկում
•«Գտիր նկարը թանգարանում» ինտերակտիվ խաղ -շրջայց
Ծրագրի շրջանակում փոքրիկները ստանում են հեշտ ընկալելի ու հետաքրքրաշարժ գիտելիքներ, ձևավորում են թանգարան այցելելու մշակույթն ու վայելում ինտելեկտուալ ժամանց: