Համերգային ծրագիր
Սեպտեմբերի 18-ին կայացավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի «Ասիայի հյուրախաղերին ընդառաջ» համերգային ծրագիրը՝ Միացյալ Թագավորությունից ժամանած դիրիժոր, տենոր Սիփան Օլահի ղեկավարությամբ։
Համերգային ծրագիրը հագեցած էր։ Հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի և մի շարք այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգի շրջանակում Կամերային Երաժշտության Ազգային կենտրոն-ի ճեմասրահում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացրեց «Մեր Սպենդիարյանը» ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված էր կոմպոզիտորի կյանքի ուղին՝ Ղրիմից Հայաստան։ Ցուցադրության շրջանակում ներկայացվեց նաև «Արարատին նայող տունը» տեսաֆիլմը։
Ցուցադրությունը նվիրված էր Ա. Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին։