facebook facebook youtubein
ՀՂՈՒՄՆԵՐ
  • Գլխավոր էջ 
  •  Թանգարան 
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
  •  Ալ. Սպենդիարյան 
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •  Ցուցադրություն 
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2023
    • 2022
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •  Կրթական գործունեություն 
    • «Հրաշագործ երաժիշտը»
    • «Ալմաստը փոքրիկների համար»
    • «Ես` բեմանկարիչ»
    • «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից Հայաստան»
    • «Իմ նվագախումբը»
    • «Վիրտուալ դիրիժոր»
    • «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմ
    • «Իմ տոհմածառը»
  • Կապ

Թանգարանային կյանք 2026

Վերադառնալ արխիվ 2026

Ալ. Սպենդիարյան - 155

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2026 թ. սեպտեմբերի 25-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին:
Միջոցառումը կազմակերպվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնի համագործակցությամբ (ղեկավար՝ Վլադիմիր Գաբբե):
Ներկա էին դիվանագիտական ներկայացուցչության անդամներ, արվեստի և մշակույթի անվանի գործիչներ, մտավորականներ, գործընկեր թանգարանների տնօրեններ և այլք:
«Հանդիպումներ Լազարյան ճեմարանում» խորագիրը կրող միջոցառման ընթացքում Լազարյանների հանդիսությունների սրահում բացվեց միջազգային փաստագրական ցուցահանդես, որը ներկայացնում է Ա. Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը և ուշագրավ փաստեր Լազարյան ճեմարանի շենքում կայացած հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի հանդիպման մասին:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն բացման խոսքում շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին նմանատիպ ծրագրերին աջակցելու համար և կարևորեց այսպիսի արժանահիշատակ միջոցառումների անցկացումը հայ և ռուս ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման գործում:
Թեմայի շրջանակում տեսազեկույցով հանդես եկավ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Համերգի ընթացքում ելույթ ունեցավ Խաչատրյանի անվան եռյակը, հնչեցին Ա. Սպենդիարյանի և Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները: Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մ. Օթարյանը արժանացավ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնի պատվավոր հուշամեդալին՝ հայ և ռուսական մշակութային ժառանգության պահպանման գործում մեծ ներդրման համար: Տուն-թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Աննա Քոչարյանը, ինչպես նաև Խաչատրյան եռյակի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը, Կարեն Քոչարյանը արժանացան դիպլոմների:


  • Ալ. Սպենդիարյան - 155
  • Ալ. Սպենդիարյան - 155
  • Ալ. Սպենդիարյան - 155
  • Ալ. Սպենդիարյան - 155
  • Ալ. Սպենդիարյան - 155
  • Ալ. Սպենդիարյան - 155
  • Ալ. Սպենդիարյան - 155
  • Ալ. Սպենդիարյան - 155
  • Ալ. Սպենդիարյան - 155
  • Ալ. Սպենդիարյան - 155


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության