24/05/10
Սույն թվականի հունիսի 20-ին «Թանգարանը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցում 6-րդ դասարանցիների համր տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Աստղիկ Հարությունյանը անցակացրեց «Ալմաստ»-ը հայկական օպերայի գոհարներից» թեմայով բաց դաս...
Մանրամասն ...
20/05/10
«Թանգարանների գիշեր»

«Սերունդների մշակութային երկխոսություն»
Մայիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կազմակերպված «Թանգարանների գիշեր»-ը կրում էր «Սերունդների մշակութային երկխոսություն» խորագիրը: Երեկոն ընդգրկուն էր ու բազմազան, և ըստ ՙ«Թանգարանների գիշեր»-ի ավանդույթի, ծավալվեց 18:00-ից մինչ ուշ գիշեր:
Մանրամասն ...
     
 
Կայքի այցելուների թիվը`
 
     
Երևան, Նալբանդյան 21, հեռ.` 58 07 83, 52 12 99
Email: info@spendiaryanmuseum.am
2005թվականին Ֆրանսիայի թանգարանների տնօրենների խորհուրդը ստեղծեց «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառումը: Այսօր այս միջոցառմանը միացել են աշխարհի 2500 թանգարան: Մանրամասները՝ «ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում:



Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ-ին Մինիստրների Խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի նոյեմբերի 21-ի N491 որոշմամբ, Նալբանդյան 23 /այժմ 21/ հասցեում, այն տանը, որտեղ կոմպոզիտորը ապրել է կյանքի վերջին տարիներին` 1926-1928թթ:

Բացվել է 1967թ-ի նոյեմբերի 25-ին:
Այն Հայաստանում առաջին երաժշտական տուն-թանգարանն էր:
Հիմնադիրն է կոմպոզիտորի դուստր Մարինա Սպենդիարովան, իսկ հիմնադիր տնօրենը՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
 
Այս շենքը կառուցվել է 1925 թվականին ճարտարապետ Ն. Բունիաթյանի նախագծով: Այն Խորհրդային Հայաստանի առաջին բնակելի շենքերից է: 1926թ-ին ճարտարապետ Ալ. Թամանյանի առաջարկությամբ շենքի կոմունալ բնակարաններից մի փոքրիկ սենյակ հատկացվում է Ալ. Սպենդիարյանին: Այժմ շենքն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան:

 
Տուն-թանգարանի հավաքածուն կազմում է 1317 թանգարանային առարկա, որի զգալի մասը նվիրել է Մարինա Սպենդիարովան: Այն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր ու նամակներ, նոտաներ ու ձեռագրեր, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի ու գործունեության մասին:  Դրանք ներկայացնում են նրա փոխհարաբերությունները 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մշակույթի խոշորագույն գործիչների հետ. ռուս կոմպոզիտորներ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով (Սպենդիարյանի ուսաուցիչը), Ա. Ս. Արենսկի, Ա. Կ. Գլազունով, Ց. Ա.  Կյուի, գրողներ Մ. Ա. Գորկի, Ա. Չեխով ու Լ. Ն. Տոլստոյ, հայ գրողներ Հովհ. Թումանյան ու Ալ. Ծատուրյան, կոմպոզիտորներ Ն. Տիգրանյան ու Ռ. Մելիքյան, ճարտարապետ Ալ. Թամանյան, նկարիչներ Վ. Սուրենյանց, Մ. Սարյան և այլոք:
Տուն-թանգարանն իրականացնում է մշակութային, գիտական, կրթական գործունեություն: Մեծ ուշադրություն է դարձվում կրթամշակութային միջոցառումներին, որոնք նպատակ ունեն երեխաներին կապել տուն-թանգարանի հետ, նրանց մեջ ձևավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Թանգարանում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և ավանդական միջոցառումներ. «Ռոմանսի երեկոներ», «պատանի սպենդիարանականների երդում», «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» և այլն:
 
Մշտական ցուցադրությունը բաց է.
ամեն օր    11:00-16:30
կիրակի     11:00-15:00
հանգստյան օրը երկուշաբթի
Մուտքի տոմսի արժեքը՝   300դրամ
էքսկուրսիա հայերոն լեզվով՝   1000դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով՝   1500դրամ /ռուսերեն, անգլերեն/
Մշտական ցուցադրության այցելությունն անվճար է.
• յուրաքանչյուր ամսվա 2-րդ ուրբաթ օրը՝ դպրոցականների համար:
գ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը՝ բոլոր այցելուների համար:
 
 

ԷՋԻ ՍԿԻԶԲ
© Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան. Ձևավորումը` Սևան Սերվիսիզ ընկերության

English version