Ստեղծագործական երեկո
Ապրիլի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճը ներշնչված էր հայ երգի և մասնավորապես հայկական ռոմանսի ոգով. կայացավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար, երգահան Մարգարիտ Սարգսյանի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանի ստեղծագործական երեկոն: «25 ակնթարթ՝ ժամանակի խաչմերուկում» խորագրով զրույց-համերգը, որը վարում էր Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ունկնդիրներին ջերմ հուշերով, հայրենասիրությամբ ու բարձրակարգ արվեստով հագեցած մի
ճամփորդություն պարգևեց երկու երաժիշտների 25-ամյա համագործակցության առանցքային հանգրվաններով:
Հնչեցին Կոմիտասի, Նիկոլ Գալանտերյանի, Վլադիլեն Բալյանի, Մարգարիտ Սարգսյանի երգերը:
Հանդիսատեսներից իրենց խոհերը, հուշերն ու շնորհակալանքի խոսքը հայտնեցին բանաստեղծ, թարգմանիչ, մշակութային գործիչ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, բանաստեղծ, արվեստաբան Հասմիկ Սարգսյանը, ԵՊՀ թանգարանի նախկին տնօրեն Հեղինե Գասպարյանը, արվեստասեր այլ հյուրեր: