«Վարպետ փոքրիկներ 2025»
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը շարունակելով իր «Վարպետ փոքրիկներ 2025» նախագիծը ապրիլի 6-ին հյուրընկալեց Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սան 13-ամյա Լուիզա Մելքումյանին:
Լուիզան իր երաժշտական ուղին սկսել է 8 տարեկանից քանոն գործիքի ընտրությամբ, իսկ երկու տարի անց տարվել ևս մեկ ժողովրդական նվագարանով՝ սանթուրով:
Լուիզան բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթ-փառատոնների մասնակից է, որտեղ գրանցել է փայլուն արդյունքներ:
Տուն-թանգարանում կայացած միջոցառման համերգային բաժնում նա ներկայացավ քանոնահար և սանթուրահար և կատարեց Ալ.Սպենդիարյանի, Կոմիտասի, Խ. Ավետիսյանի, Մ. Բեգլարյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ Մարինե Մկրտչյանի և Նազիկ Հովհաննիսյանի նվագակցությամբ: Համերգի ավարտին իր սիրելի ուսուցչուհու Անժելա Միքայելյանի հետ միասին Լուիզան կատարեց Արմեն Սմբատյանի հեղինակած «Հայաստան» տեղծագործությունը սանթուր գործիքի համար արված փոխադրությամբ: Ուսուցիչ-աշակերտ մշակութային երկխոսությանը միացավ նաև դահլիճը և սա համերգի անսպասելի ու յուրահատուկ կուլմինացիան դարձավ:
Արվեստի հանդեպ մեծ սերը դրսևորվում է նաև կերպարվեստի ոլորտում: Համերգ-հանդիպման ընթացքում տուն-թանգարանի դահլիճին կից սրահում իր տեղն էր զբաղեցրել Լուիզայի նկարների ցուցահանդեսը:
Նախագիծը վարեց Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանը: Լուսանկարները՝ Աննա Մկրտչյանի և Արամ Ներսեսյանի